3-րդ զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներում անցկացվել են մարտավարական զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

ю

Երրորդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 19-ից 20-ն անցկացվել են մարտավարական զորավարժություններ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, անձնակազմն ու ռազմական տեխնիկան դուրս են բերվել կրակային դիրքեր, բացազատվել են կառավարման կետեր։ Զորամիավորման հակաօդային պաշտպանության պետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Զորավարժությանը ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված ուսումնամարտական խնդիրները: