Ծրագիր, եռանդ ու դուխ չկա. թող փորձեն գործերով համեմատվել, ոչ թե իրար ճանկռելով. Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը մեծագույն ոգևորությամբ ու ակնածանքով է հիշում՝ ինչպես 30 տարի առաջ այս օրերին կազմավորվեց Գերագույն խորհուրդը: 24News-ի հետ զրույցում ընդգծեց՝ կարևորագույն երեք ձեռքբերում ունեցավ ԳԽ-ն՝ ազատություն, ժողովրդավարություն և հաղթանակ Արցախյան պատերազմում:

Արշակյանը հիշում է, որ 265 պատգամավորներից 70-ը գիտնականներ էին, ու բոլորն առանձին-առանձին երազում էին և ծրագրավորում պետության, պետականության հետ կապված հարցեր:

Խոսելով այսօրվա՝ 7-րդ գումարման խորհրդարանից, Արշակյանն ընդգծում է. «Եթե «Իմ քայլի» պատգամավորները համեմատվում են մեզ, լավ է, ուրեմն ամբիցիաներ ունեն: Բայց ես նկատել եմ, որ այս խորհրդարանում ծրագիր, եռանդ ու դուխ չկա: Նրանք թող փորձեն գործերով համեմատվել մեզ հետ, ոչ թե՝ իրար ճանկռելով»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս