Ամբերդ տանող ճանապարհը դժվարանցանելի է, Քարի լիճ տանողը՝ փակ. մյուս ճանապարհները բաց են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ի ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։