Ազատ ռեժիմ Եվրամիության երկրներ այցելելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

2020թ-ին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզային ազատ ռեժիմ ԵՄ անդամ երկրներ այցելելու համար։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի6-ին,  ԱԺ-ում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

«ժամկետը նախատեսված է ՀՀ-ԵՄ համաձայնագրով։ Հայաստան կժամանի հատուկ գնահատման առաքելությունը, կմշակվեն ու ծրագրերը, որոնցով ՀՀ-ԵՄ համաձայնագրի այս կետն իրականություն կդառնա»,- ասաց նա։

Միաժամանակ, Նազարյանը նշել է, որ մուտքի ազատ իրավունքի ռեժիմը նաև որոշակի սահմանափակումներ է նախատեսում՝ արգելելով մարդկանց առևտուրն ու նարկոտրաֆիկը։