Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը 5,1 միլիոն է, 2 միլիոնն ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

կորոնավիրուս

Մայիսի 22-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5,197,783 է, որից 334,675-ը մահացել է, 2,082,908-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,780,200 է, որից 45,610 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,620,902 վարակման դեպք, որից 96,354-ը մահացել է, 382,169-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,142,379 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում Ռուսաստանի Դաշնությունը երկրորդն է (317,554 վարակակիր), երկրորդ տեղում Բրազիլիան է (310,921 վարակակիր), վերջինս անցել է Իսպանիայից, որը երկար ժամանակ երրորդ հորիզոնականում էր (280,117 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 3,099, Բրազիլիայում՝ 20,082, Իսպանիայում՝ 27,940:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ: