Իմքայլական պատգամավորը հանդիպել է ռեստորանային ոլորտի ցուցարարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

«ԱԺ-ում հանդիպել եմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան էին իրականացնում` համավարակի ստեղծած հայտնի պատճառներով պայմանավորված, և չեն կարողանում գործունեություն ծավալել»։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ապա հավելել, որ կփորձեն խնդրին լուծում տալ:

«Երկկողմ քննարկման արդյունքում, լսելով առկա խնդիրները և անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային, կփորձենք գտնել լուծումներ»,-գրել է պատգամավորը:

Տեսանյութեր

Live

Լրահոս