Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 293 մարդ․ հաստատված դեպքերի թիվը հասել է 5928-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի 322  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 5928  է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 293 մարդ, շարունակում է բուժվել 2952-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 2874 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 74 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 28-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է  47 հազար 654  քաղաքացի: