ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի 322 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 5928 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 293 մարդ, շարունակում է բուժվել 2952-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 2874 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 74 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 28-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 47 հազար 654 քաղաքացի: