Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի 2-րդ թեստի արդյունքը ևս բացասական է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը։

«Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»,- հավելել է Մուրադյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս