Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 4249 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

կորոնավիրուս

Թուրքիայում մայիսի 21-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 27 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մաիսն հայտնում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 33․633 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 961 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 27 դեպք, իսկ ապաքինման 1․003 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 114.990 մարդ, իսկ 820 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 153․548, իսկ մահվան 4․249 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 1․729․988-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս