Երկաթյա ձողով հարվածել են փոխանակման կետի աշխատակցի գլխին և հափշտակել 10 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

հասարակական

Մայիսի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 130 և 132 շենքերի հատվածում վիրավոր քաղաքացի է ընկած, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, նշված քաղաքացին, ով մոտ 40 տաեկան տղամարդ է, գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկաններին տուժածը հայտնել է, որ թիկունքի մասից գլխին հարված է ստացել, որից հետո իր մոտ եղած մոտ 10 հազար ԱՄՆ դոլարը հափշտակել են։ Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժանում հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս