Արցախի ԱՆ-ն ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ ախտահանիչ սարք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

սարք

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով:

Սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և շրջանային վարչակազմերին՝ անհրաժեշտության դեպքում մասսայական ախտահանում իրականացնելու:

Տրամադրվել են նաև ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ:

Տեսանյութեր

Live

Լրահոս