Դերսիմում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

երկրաշարժ

 

Մայիսի 22-ի առավոտյան Թուրքիայի կենտրոնական Թունջելի (Դերսիմ) նահանգի Փյուլյումյուր շրջանում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են  ժամը 06։21–ի սահմաններում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 12 կմ խորության վրա։

Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։

Տեսանյութեր

Live

Լրահոս