Վրաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվե

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

կորոնավիրուս

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվել:

Ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից ի վեր երկրում հաստատվել է 723 դեպք: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:

Միևնույն ժամանակ, մեկ օրում վիրուսից ապաքինվել է 10 մարդ, բուժվածներն ընդհանուր առմամբ 495-ն են:

Վիրուսից մահացել է 12 մարդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել 3 քաղաքացի: