ԱԺ-ում քննարկվում է կորոնավիրուսի հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ջուլֆալակյան

«Իմ քայլի» պատգամավոր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվում է կորոնավիրուսի հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակը:

«Եթե հրամանը եղել է պետք է տրամադրվեին նաև միջոցները»։ Ոլորտի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ դժվար է սեփական միջոցներով ապահովել տարածքի ախտահանումը։

«Կարճ ժամանակում մենք գնեցինք ջերմաչափ, որը շատ բարձր գնի էր, ալկոգել, ախտահանման միջոցներ գնեցինք։ Հիմա ամեն առավոտ մեր դպրոցը ախտահանվում է, բժիշկը ստուգում է ջերմաստիճանը, ալկոգելը մշտապես առկա է, բայց մենք մեր ուժերով չենք կարող մշտապես ապահովել այս վիճակը»։

«Երևանի Շենգավիթ համալիր մարզաձև մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Դավիթ Ֆահրադյանը պարզաբանում է, որ պետք է աջակցություն. ամսական 120-150 հազար դրամ է պետք նման միջոցները ապահովելու համար:

Ոլորտի այլ ներկայացուցիչներ էլ հավելել են, որ դահլիճներում կուտակումներ չառաջացնելու պատճառով այս պահին կարող են փոքր քանակով խմբեր սպասարկել: