Գեղարքունիքի մարզում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի պատճառով փակված բնակավայրեր չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

գեղարքունիքկորոնա

Գեղարքունիքի մարզում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրոսի պատճառով փակված բնակավայրեր չկան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մայիսի ընթացքում փակված են եղել եղել երկու բնակավայր՝ Վարդենիս քաղաքը և Դդմաշեն գյուղը: Վարդենիս քաղաքի արգելանքը հանվել է մայիսի 9-ից, Դդմաշենի համար՝ մայիսի 14-ից:

«Մայիսի 22-ի դրությամբ հաստատված դեպքեր ունենք Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ և Չկալովկա համայնքներում։ Կորոնավիրուսով վարակվելու առավել շատ դեպքեր գրանցվել են Վարդենիսում ու Դդմաշենում: Մնացած տեղերում հաստատված դեպքերը համեմատաբար քիչ են: Մի շարք բնակավայրերում վերջին 15 օրվա կտրվածքով նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Հաստատված 309 դեպքից 183-ի պարագայում վարակակիրները ստացիոնար բուժում են ստանում, իսկ մնացածները բուժվում են տնային պայմաններում՝ գտնվելով մեկուսացման պայմաններում և բժիշկների հսկողության տակ: Մեկուսացվածների առօրյան  վերահսկվում է հատուկ խմբերի կողմից, որոնցում ընդգրկված են ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության և բուժհաստատությունների ներկայացուցիչներ»,-նշել է Լուսինե Վարդանյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս