Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 15 տարեց կա, որից 12-ը հիվանդանոցներում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

տարեց

Երևանի Նորքի տուն-ինտերնատում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 15 տարեց, որից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն է: Մահվան նոր դեպքեր չունենք:

Այդ մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության մամուլի խոսնակը: