ԱՄՆ ՄԶԳ Աջակցություն Հայաստանին նախաձեռնությունը ՀՀ համայնքներին կտրամադրի $1.2 միլիոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ամնմզգ

ԱՄՆ ՄԶԳ Աջակցություն Հայաստանին նախաձեռնությունն ուրախ է Հայաստանին տրամադրել  $1.2 միլիոն լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներին արձագանքելու համար։  

Ակնկալվում է, որ hետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական մարտահրավերներն անխուսափելի կլինեն: Խոցելի ընտանիքները և համայնքներն ամենից շատ կզգան այդ տնտեսական հետևանքների ազդեցությունը:

Այդ պատճառով, մենք միտված ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ փոքր, համայնքահեն դրամաշնորհների միջոցով։