ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. բոլոր դեպքերը միջին ծանրության են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Մակկորոնա

Աշխարհում ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովան, փոխանցում է РиаНовости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատակիցներից շուրջ 50-ը Ժնևում վարակվածներն են:

«Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում գրանցվեց ութ դեպք։ Բոլոր դեպքերը միջին ծանրության էին։ Ցավոք, զոհեր եղան մի շարք միջազգային կազմակերպություններում: Բայց, դատելով իրավիճակից, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատակիցների պաշտպանության համար», - նշել է Վալովան:

Նա հավելել է, որ Ազգերի պալատը հունիսից կրկին պատրաստ կլինի ընդունել աշխատակիցներին՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում՝ սոցիալական հեռավորությունն ու հիգիենան:

Տեսանյութեր

Live

Լրահոս