COVID-19-ի ֆոնին ամերիկացի միլիարդատերերի կարողությունը կտրուկ աճել է 434 միլիարդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

կորոնամիլիարդատերեր

Forbes-ի հաշվետվության համաձայն՝ 2020 թվականի մարտի կեսերից մինչև մայիսի կեսերը ամերիկացի միլիարդատերերի կարողությունը կտրուկ աճել է 434 միլիարդ դոլարով: Այդ մասին փոխանցում է CNBC-ն:

Ըստ հաշվետվության՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ստացել են ամենամեծ շահույթը: Բեզոսն իր կարողությունն ավելացրել է 34,6 մլրդ դոլարով, իսկ Ցուկերբերգը՝ 25 մլրդ դոլարով:  Ընդհանուր առմամբ, մարտից մինչև մայիս ամերիկյան միլիարդների կարողությունն աճել է 15 տոկոսով՝ շուրջ 2,948 տրլն դոլարից հասնելով մինչև $ 3,382 տրլն:

Տոկոսային հարաբերակցությամբ առավել շատ աճել է Իլոն Մասկի կարողությունը: Նրա միայն կապիտալը երկու ամսվա ընթացքում բարձրացել է 48 տոկոսով՝ հասնելով մինչև 36 մլրդ դոլար։ Ցուկերբերգի կարողությունը երկու ամսում աճել է 46 տոկոսով՝ հասնելով 80 մլրդ դոլարի:

Տեսանյութեր

Live

Լրահոս