Հետաձգվել է Իսպանիայի առաջնության վերսկսումը. նախատեսվում է այն անցկացնել հունիսի 12-19-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

իսպանիայիֆուտբոլիառաջնություն

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ից մինչև 19-ը, հաղորդում է El Partidazo de COPE-ը:

Նշվում է, որ թիմերը մինչև հունիսի 1-ը չեն կարողանա վերադառնալ խմբային պարապմունքներին: Լա լիգայի ղեկավարությունը մտադիր է խաղացողներին առնվազն 14 օր տալ նախապատրաստվելու համար:

Սպասվում է, որ խաղերի ամբողջական ժամանակացույցը կհրապարակվի մայիսի 28-ին:

«Մրցումները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ առողջապահական մարմինները դա հնարավոր համարեն», - թվիթերյան իր էջում գրել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ավելի վաղ, Դենիս Չերիշևը խոսել էր Իսպանիայի առաջնության վերսկսման մասին: