ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ ԱԺ խոսնակի հետ. կարևորվել է խորհրդարանների միջև գործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերությունները՝ ընդգծելով, որ դրանց կատարելագործումը պետք է մշտական բնույթ կրի:

Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը և որակապես նոր հարաբերությունների կառուցումը:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հավաստիացրել, որ կգործադրեն բոլոր ջանքերը Արցախի իրենց գործընկերների հետ աշխատանքի ավելի սերտ ու արդյունավետ մեխանիզմների մշակման համար:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս