2018-ին փախցրել է պետական կառավարման մեքենան, բայց քշել չգիտի, աջուձախ ջարդուխուրդ է անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կհիշե՞ք, որ համաճարակի սկզբին իշխանական քարոզիչները տարածում էին այս նկարը, որի տվայլներն իրականում արտացոլում էին, եթե չեմ սխալվում, 2017-2018 թվականների պատկերը. այն է՝ մինչև իշխանափոխություն:

նկար

Այսինքն, մեր համակարգը միջազգային գնահատականներով, ավելի լավն է եղել:

Այստեղ հարց է առաջանում. բա ինչու՞ այդ լավ համակարգով այդքան վատ պատկեր ունենք:

Պատասխանն ակնհայտ է:

Որովհետև այս և երկրի բազում այլ համակարգեր արդեն երկու տարի է, ինչ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի ձեռքերում, ով ֆենոմենալ հատկություն ունի. ապականել ամեն ինչ, ինչին կպնում է:

Ասում եմ, չէ՞, 2018-ին փախցրել է պետական կառավարման մեքենան, բայց քանզի քշել չգիտի, աջուձախ ջարդուխուրդ է անում»:

Տեսանյութեր

Live

Լրահոս