Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված գանձապետարանի հաշվին կա 1 մլրդ 93 մլն 409 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

.

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, մայիսի 22 ի դրությամբ, կազմել են 1 մլրդ 93 մլն 409 հազ. 645.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4295։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի վաղ բացել էր գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ 

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։