Հաճոյանալու համար կարող էինք ռադիկալ լինել, բայց երկրում ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը դատական համակարգում երկարաժամկետ բարեփոխումները շատ ավելի արդյունավետ է համարում՝ ընդգծելով, որ հանրությանը հաճոյանալու համար կարող էին ավելի ռադիկալ լինել, բայց երկրում, ըստ նրա, ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման  եթերում։

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, ՔՊ-ի կողմից նրան մերժելու, հակաճգնաժամային կամ անցումային կառավարություն ձևավորելու վերաբերյալ տարածվող տեղեկությունների մասին՝ պատգամավորն ասել է, որ հորինված լուրերը նույնիսկ հերքել չարժե։

«Առանձին գործիչներ, որոնք ունեն հազարավոր ֆեյքեր, կարող են նման պահանջներ առաջ քաշել, բայց մեր երկրում հանրության կողմից նման պահանջ չկա։ Թիմն ամուր է, քան երբևէ։ Ոմանք շատ սխալ են գնահատել իրավիճակը և իրենց խայտառակելուց բացի, որևէ արդյունքի չեն հասնելու»,- ընդգծել է Ենգիբարյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։