Ադրբեջանը ծանր է տանում Արայիկ Հարությունյանի՝ Շուշիում անցկացված երդմնակալությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետանն այն տեսակետին է, որ Ադրբեջանի կողմից մայիսի 18-22-ն անցկացվող զորավարժություններն աննախադեպ էին այն պատճառով, որ տեղի էին ունենում համավարակի պայմաններում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը զորավարժություններ անցկացնելու մտադրությունից չի հրաժարվել անգամ միջազգային մի շարք կառույցների հորդոր-զեկույցներից հետո:

Խոսելով երեկ՝ մայիսի 21-ին, Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանի Շուշիում տեղի ունեցած երդմնակալության արարողությունից և դրա վերաբերյալ մեր հարևանների «զգացողություններից»՝ Հայրապետյանն ընդգծեց. «Ադրբեջանը ծանր է տանում Արայիկ Հարությունյանի՝ Շուշիում անցկացված երդմնակալությունը: Պաշտոնական Բաքուն դեռևս չի արձագանքել արարողությանը, բայց քաղաքացիները դժգոհում են իշխանություններից, թե քաղաքական վերնախավը մի բան է ասում, բայց Արցախում բոլորովին այլ իրադարձությունների ականատեսն են լինում»:

Մանրամասները՝ տեսանյութում։