Թամրազյանին ո՞ր մի ձեռքբերման համար են աջակցում. մարզիկների նամակը տարօրինակ էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 24News-ի հետ զրույցում նշեց՝ ինքը կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին աջակցություն հայտնած մարզիկների շարքում չէ: Ավելին՝ նրա համար հարց է՝ այդ ո՞ր մի ձեռքբերման համար են մարզիկներն աջակցություն հայտնել փոխնախարարին:

Ջուլֆալակյանը տարօրինակ է համարում Թամրազյանին աջակցող նամակի բովանդակությունը: «Անտեղ գրված էր, թե գնահատում են Թամրազյանին, բայց մարդուն գնահատական տալու համար նրան առնավազն մոտիկից ճանաչել է պետք: Վստահ եմ առավել քան, որ մարզիկներին չպետք է ներգրավել քաղաքականության մեջ»,- ընգծում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։