Թալանի վերադարձը Փաշինյանին է օգուտ, օրենքը չի աշխատելու, թալանողները պատրաստ էին տալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

«Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքը չի աշխատելու։ Երբ խլես նրանցից, ընկնելու է ինչ-որ մեկի ձեռքը։ Նրանք էլ ռևանշիստական ձևով իրենցից են խլելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը։

Սահակյանը կարծում է, որ թալանողներն իրենք պետք է գրեին օրենք, թե ինչպես են պատրաստվում վերադարձնելու այդ փողը, իսկ չհամաձայնվողների համար այլընտրանքը պետք է լիներ վերոնշյալ օրենքը։

«Այս օրենքով սեփականությունը չի վերադարձվելու այն մարդկանց, ումից գողացվել է։ Հնարավոր է՝ կառավարությանը մոտ կանգնած ինչ-որ օլիգարխ վերցնի և թվա օրինական։ Սա Փաշինյանին է օգուտ, բայց ումից խլել են, առանձնապես օգուտ չի ստանալու։ Հանրային համերաշխություն չի լինելու։ Իրենք իրենց ձեռքով պետք է վերադարձնեն թալանածը և պատրաստ էին»,- կարծում է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։