Միրզոյանն ու Փաշինյանն իմ առջև մանդատ դնելու պահանջ կամ հորդոր չեն դրել. Աթաբեկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

24News-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը վստահեցրեց՝ ո՛չ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առջև մանդատ դնելու պահանջ չեն դրել:

«Մարդիկ ինձ չեն ընտրել, որ ինչ-ինչ պայմաններից ելնելով՝ մանդատս վայր դնեմ, գնամ: Մանդատի հարց կարող է լինել այն ժամանակ, երբ սկզբունքներ ես խախտել, չարաշահումներ արել»,- համոզված է պատգամավորը:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պառակտմանը, ապա Աթաբեկյանն այն տեսակետին չէ, թե խմբակցությունը հատել է բոլոր տեսակի կարմիր գծերն ու գնում է մասնատման: «Չի եղել մի միջադեպ, որը կարող է տանել պառակտման, կարմիր գծերը չենք անցել: «Իմ քայլում», իհարկե, խնդիրներ ու հակադրություններ միշտ կան, չեն կարող չլինել, բայց ես դեռ չեմ տեսել այնպիսի դեպք, ինչից հետո կարող է պառակտում սկսվել»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։