Տեղի ունեցածը գարշելի ոտնձգություն է․ հայհոյանքները ուղղված են եղել կնոջն ու երեխաներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

․

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա կատարված հարձակմանը։ Նա մասնավորապես հայտնել է, որ ներկայացնում է Աթանեսյանի ընտանիքի անդամների շահերը նախապատրաստվող նյութերի շրջանակում։

«Երեկվանից, բնականաբար, ներկայացնում եմ Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների շահերը նախապատրաստվող նյութերի շրջանակում։

Տեղի ունեցածը գարշելի ոտնձգություն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայհոյանքներն ու սպառնալիքներն ուղղված են եղել կնոջն ու մանկահասակ երեխաներին, այն ժամանակ, երբ Տիգրանը չի գտնվել։ Հայհոյանքները, սպառնալիքներն ու հարձակվելու փորձերը շարունակվել են նաև Տիգրանի տուն գալուց հետո, ինչը կանխվել է միայն ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ։

Այս պահին ես հավելյալ մեկնաբանություններ դեռ չունեմ, ոստիկանության կողմից նախապատրաստվում են նյութեր։

Վաղը Տիգրանը ասուլիսի ընթացքում կպատասխանի հուզող հարցերին»։