Գերմանիայի դեսպանին հետ կանչելու հարց չի քննարկվել․ Կարեն Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է Գերմանիայում Հայաստանի դեսպանը հետ կանչվի՝ պայմանավորված մաֆիայի հետ ունեցած հնարավոր կապի մասին գերմանական մամուլի հրապարակումներով, հայտատարել է որ նման հարց չի քննարկվում։

«Նման հարց չի քննարկվում: Դրանք պնդումներ են մամուլում, և չեմ կարծում, որ մենք պետք է որևէ հոդվածի առնչությամբ համապատասխան քայլեր ձեռնարկենք»,-ասել է փոխարտգործնախարարը։ հորդորելով սպասել քննության արդյունքներին։

«Հարցը վերաբերում է շատ զգայուն ու նուրբ խնդիրների՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության գործունեությանը, նրա ղեկավարին, հեղինակությանը: Եվ ավելին այս փուլում չեմ կարող ասել: Սպասենք արդյունքներին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ գերմանական մամուլում օրերս հետաքննական հոդված էր հրապարակվել, համաձայն որի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի անունը կապվում է հայկական մաֆիոզ խմբավորումների հետ։