Ուժեղ քամուց Գյումրիի բնակելի շենքի տանիքն ամբողջությամբ հայտնվել է ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

1

Մայիսի 22-ին՝ ժամը 19։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 177 շենքի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 66 շենքի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 560 քմ), որի թիթեղյա ծածկը (մոտ 30 հատ) հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Փրկարարները թիթեղները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: 

Տեսանյութեր

Live

Լրահոս