Հայաստանում կորոնավիրուսի 374 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվածների թիվը հասել է 2936-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսի 374  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 6302 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է  62 մարդ, շարունակում է բուժվել 3257-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 2936 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  77 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 32-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է  49 հազար 80  քաղաքացի: