Հայաստանում 2020-ի ապրիլին 12-ամսյա գնաճը 0.9 % է եղել, ՌԴ-ում՝ 3․1 %, Վրաստանում՝ 6.9 %

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

1

ՀՀ կառավարությունը հայտնում է, որ Հայաստանում 2020 թվականի ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 0.9 %։ Ներկայացվել է պատկերը նաև տարածաշրջանում։ Ադրբեջանում 12-ամսյա գնաճը կազմել է 3 %, Ռուսաստանում՝ 3․1 %, Ղազարխստանում՝ 6.8 %, Վրաստանում՝ 6.9 %, Թուրքիայում՝ 10.9 %: