Ջոնսոնի խորհրդականը խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը՝ չնայած կորոնավիրուսի ախտանիշներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդականը՝ Դոմինիկ Քամմինգսը, չնայած կորոնավիրուսի ախտանիշներին, խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մարտի վերջին հաղորդվել էր, որ կորոնավիրուսով վարակված բրիտանացի վարչապետի մի խումբ աշխատակիցներ ինքնամեկուսացման մեջ են։ Նրանց թվում էր նաև խորհրդական Քամմինգսը, որի մոտ վարակի թեթև ախտանշաններ էին հայտնաբերվել:

Հետաքննության ընթացքում բրիտանական Guardian և Mirror թերթերը պարզել են, որ Քամմինգսը լքել է Լոնդոնում գտնվող իր տունը և ուղևորվել  400 կմ հեռավորությամբ գտնվող Դարեմ քաղաք, որտեղ բնակվում են ծնողները: Այնտեղ նրա հայտնվելն աննկատ չի անցել, և մարտի 31-ին ոստիկանության տեղամաս բողոք է ստացվել  կարանտնի հնարավոր խախտման մասին: