«Իմ հայրիկը հերոս չէ. նա բժիշկ է». դուստրը՝ կորոնավիրուսը հաղթահարած հոր մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

բժիշկ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՀԿ-ում աշխատող բժիշկ Տիգրան Խաչատրյանի դուստրը՝ Կարինեն ֆեյսբուքյան էջում գրառում է արել կորոնավիրուսը հաղթահարած հոր մասին:

«Չնայած նրան, որ Covid-19-ով վարակված մարդկանց թիվը դեռ աճում է, այսօր ընտանիքիս անդամները և ես վերջապես հանգիստ ենք` հայրիկս հիվանդանոցից վերադարձել է:

Իմ սիրելի հայրիկը մարտի վերջից հոգ էր տանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտների մասին, իսկ ապրիլի վերջին, ցավոք, ինքն էլ միացավ նրանց թվին: Նրա դեպքում՝ Covid-19 ընթացավ թոքաբորբով, ընդ որում` ոչ այնքան թեթև, բայց նա հաղթահարեց այդ փորձությունը նույնպես:

Իմ հայրիկը հերոս չէ: Նա բժիշկ է: Եվ իր երկրի պատասխանատու քաղաքացի: Նա ուներ 2 տարբերակ` նստել տանը և բողոքել ամեն ինչից (հավատացեք, բողոքելու համար շատ պատճառներ ուներ) կամ անել իր աշխատանքը: Նա ընտրեց վերջին տարբերակը:

Սիրում եմ քեզ, պա՛պ, ու անչափ հպարտ եմ քեզնով:

[UPDATE] Քանի որ նկատեցի որոշակի բուռն ռեակցիա, նշեմ նաև, որ հայրիկս դեռ 2 շաբաթ կարանտինի մեջ է լինելու, այժմ ուղղակի դուրս է գրվել հիվանդանոցից»,-գրել է բժշկի դուստրը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս