ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը ՀՔԾ-ն մերժել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

Ազգային ժողով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Օհանջանյանը նշել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։