Շուրջ 70 շինծրագրի տեխհսկողության ծառայությունների գնման ընթացակարգից 44-ը չի կայացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

շինարար

Երևանի 2020 թվականի բյուջեով հայտարարված շուրջ 70 շինարարական ծրագրի տեխհսկողության ծառայությունների գնման ընթացակարգից 44-ը չի կայացել: Պատճառը հայտերի բացակայությունն է:

Արդյունքում՝ այսօր Երևանի տարբեր հատվածներում հաճախ կարելի է հանդիպել անավարտ մնացած շինարարական աշխատանքների, այդ թվում՝ ճանապարհների վերանորոգման ոլորտում, ինչը անհարմարություն է ստեղծում քաղաքի բնակիչների համար: