Տանը պատրաստված կտորե դիմակը չի փոխարինում բժշկական դիմակին. ինչպե՞ս այն ճիշտ կրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

 

դիմակ

Կառավարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է դիմակն օգտագործելու ճիշտ ձևը:

Տեսանյութում նշվում է, որ տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակները չեն փոխարինում բժշկական դիմակներին և N-95 ռեսպիրատորներին, և որ բուժաշխատողները, պացիենտներին խնամող և հիվանդության ախտանշաններ ունեցող անձինք պետք է կրեն միայն բժշկական դիմակ:

«Դիմակը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոց է։ Հետևե՛ք դիմակի կրման կանոններին և եղե՛ք առողջ»,- նշված է տեսանյութին կից արված գրառման մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս