Սևանում տղամարդու դի է հայտնաբերվել. ըստ կասկածների՝ նա որպես անհետ կորած որոնվողն էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

որոնյալ.

Մայիսի 23-ին արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 11։30-ի սահմանում, որ Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում՝ լճի ափին, տղամարդու դի կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻն Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները։ Ոստիկանները, քննիչներն ու ջրասուզակները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, և այս պահին դեպքի վայրում աշխատում է դատական բժիշկը, իսկ քննիչները կատարում են զննություն։

Ըստ նախնական տեղեկության՝ հայտնաբերվածը, հնարավոր է՝ լինի Կոտաքի մարզի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանը, ում անհետ կորելու փաստով Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը հարուցվել էր Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանի անհետ կորելու փաստով:

Այդ օրը ոստիկանության Սևանի բաժին էին դիմել Վ. Վիրաբյանի հարազատները և հայտնել, որ նա Աբովյան քաղաքից եղբորը պատկանող ավտոմեքենայով եկել էր Սևան, որից հետո նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեին: Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Ծովագյուղի վարչական տարածքում՝ Սևանի ափամերձ հատվածում, հայտնաբերել էին ավտոմեքենան, այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով որոնողական աշխատանքներին ներգրավվել էին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարարներն ու Սևանի ջրասուզակները, սակայն Սևանա լճում որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել: Ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին նաև որոնվողի բաճկոնն ու բջջային հեռախուսը: 

Տեսանյութեր

Live

Լրահոս