ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները։
«Խնդրում ենք Տեսչական մարմին ներկայացվող բոլոր գրությունները, դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ [email protected] , էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի www.e-request.am միջոցով։
Ցանկացած հարցով կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից 18։00-ն, զանգահարել տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարին՝ 119», – ասված է հայտարարության մեջ: