Կրասնոդար-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 104 քաղաքացի, որից 29-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ազիմուտ1

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքի մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ մայիսի 23-ին՝ ժամը՝ 15։15-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։

«Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, նրանցից 29-ը՝ մանկահասակ երեխաներ։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին»,-նշվում է հայտարարության մեջ: