Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում՝ ելույթի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

սամսոնյան

Ինչպես և սպասվում էր, քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Ըստ այդմ, կարող ենք միայն եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում, այն էլ ելույթի ժամանակ։ Այլ մանրամասներին կարիք էլ չկա անդրադառնալու, քանի որ ուղիղ եթերում բոլորն ամեն բան տեսել ու լսել են։

Մինչդեռ իշխանական պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառվելու դեպքում, իհարկե, բռնության հեղինակն իր վրա կզգա ՀՀ քրեական օրենսգրքի ողջ խստությունն ու արդարադատության համակարգի հաստատակամությունն իրավախախտ անձին պատժելու գործում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Տեսանյութեր

Live

Լրահոս