Դիրքերում սնունդ չլինելու մասին խոսացողներն իշխանությանը վնասելու համար վնասել են բանակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ունի իրադարձություների ամբողջ պատկերը: Պատգամավորը նշեց, որ արդեն իսկ պարզ է, թե ովքեր են եղել թերացողներն ու որտեղ են թերացել:

Մեզ հետ զրույցում անդրադառնալով պատերազմից հետո հրապարակ նետված խոսակցություններին, թե պատերազմի ժամանակ զինվորները սոված են եղել, Գորգիսյանն ասաց. «Ապրիլյանի մասին պետականությանը վնասող մանիպուլյատիվ հայտարարություններ են եղել: Դիրքերում սնունդ չլինելու մասին խոսակցություններ տարածողների նպատակն իշխանությանը վնասելն է եղել, բայց նմանատիպ հայտարարություններով նրանք նաև բանակին են վնասել»:

Մանրամասները՝ տեսանյութում։