Գողական լիդերները չպետք է որոշեն` ով է իշխանությունը, մեզ «տուն ուղարկողը» ժողովուրդն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

Վարչապետ Փաշինյանը շատ մեծ տեմպով է գնում ռեֆորմների, չի հրաժարվել դրանցից։ Նրա վարկանիշը չի նվազում՝ ի հեճուկս քաղաքական խմբակների, որոնք փորձում են կորոնավիրուսի պատերազմական վիճակն օգտագործել իրենց շահերի համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր առաջ են քաշել իշխանություններին հեռացնելու օրակարգ, պատգամավորն ասել է, որ գողական խմբակների լիդերները չէ, որ պետք է որոշեն՝ ով է լինելու հաջորդ իշխանությունը։

«Գիտենք, թե նման խուլիգանական խմբակները որտեղ են հայտնվում տարբեր քաղաքական զարգացումների արդյունքում և ինչպես են մերժվում ժողովրդի կողմից։ Ժողովուրդն է միայն որոշելու մեզ «տուն ուղարկելու» ժամանակն է, թե՝ ոչ, և ով է այսուհետ նրանց ծառայելու։ ՀՀ քաղաքացին շատ լավ գիտակցում է, թե ինչ է կատարվում։ Այո՛, կարող են տարբեր ոլորտային բողոքներ լինել, բայց չեմ կարծում, որ մեր հեղինակության հետ փոփոխություն է տեղի ունեցել»,- ասել է պատգամավորը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։