Աշխարհում COVID-19-ից մահացածների թիվն անցել է 330 հազարը․ վարակման 5 մլն-ից ավելի դեպք կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News   

կորոնավիրուս

Մայիսի 24-ին կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում պաշտոնական տվյալներով անցել է 5 միլիոնը։ Այս մասին Известия-ի հաղորդմամբ՝ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։  .

Գրանցվել է ավելի քան 333 հազար մահ, որից 5,6 հազարը նախորդ մեկ օրում։  Համաձայն ԱՀԿ տվյալների՝ աշխարհում վարակակիր է 5 միլիոն 103 հազար 6 մարդ, որից 109 հազար 536-ը՝ վերջին 24 ժամում։

Ամենամեծ թվով վարակակիրները Հյուսիսային և Հարավային Ամերիկաներումեն՝ 2 միլինի 282 հազար 488։

Մայիսի 21-իկն հայտնի էր դարձել, որ հնարավոր է կորոնավիրուսի տարածման նոր օջախ դառնա Լատինական Ամերիկան։ Իրավիճակը կարելի է համեմատել ԱՄՆ-ում և Եվրոպայում COVID-19-ի պիկի հետ։