Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 6661-ի․ մեկ օրում մահացել է 4 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News   

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի 359 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը  6661 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 128 մարդ, շարունակում է բուժվել 3483-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3064 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 4  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  81 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 33-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է  50 հազար  397 քաղաքացի:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս