Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8599 դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News    

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարկամն 8599 դեպք է գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

3777 մարդու մոտ հիվանդության կլինիկական ախտանիշներ չեն գրանցվել։ Մահացել է 153 պացիենտ։

ՌԴ 85 շրջանում կորոնավիրուսի համավարկի ողջ ընթացքում գրանցվել է 344 հազար 481 դեպք։ Նրանցից ավելի քան 113 հազարը ապաքինվել է, 3541-ը՝ մահացել։

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ վիրուսը տարածվել է 188 երկրում։ Կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, երկրորդը՝ Բրազիլիան, Ռուսաստանը՝ երրորդն է։ Հաստատված վարակակիրների մեծ թվով երկների ցանկում են հայտնվել 19 պետություն, որոնցից են՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը և Հնդկաստանը։