Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News    

բռնություն

Lուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

Ձերբակալվածներից մեկը, ում քիչ առաջ ազատ են արձակել, պարզվում է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք:  Քաջարանի քաղաքացի Նվեր Խաչատրյանը սխալ բերման ենթարկվելուն զուգահեռ ենթարկվել է նաև բռնության:

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ Սյունիքի ոստիկանությունում ձերբակալվածներին խոշտանգում են․ 

«Շտապ ահազանգ!!
Սյունիքի ոստիկանությունում ձերբակալվածներին ՀԵՆՑ ՀԻՄԱ խոշտանգում են։   Բռնությունը խրախուսող ռեժիմի հերթական բարոյական ու իրավական գահավիժումը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։