Սյունիքում ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգում է անհնազանդ համայնքապետերի մտերիմներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News    

Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սյունիքում ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգում է անհնազանդ համայնքապետերի մտերիմներին: «Սիլվա» մակնիշի գործեր են կարում նաև «Ադեկվադի» տեղի ներկայացուցիչների վրա: Մինչդեռ «ՀԺ»-ն պնդում է, որ փաստաբան Աթանեսյանի ընտանիքի վրա հարձակումը կենցաղային բնույթ էր կրում»: